ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Եթե ունեք չօգտագործվող դաշնամուր

Եթե ունեք չօգտագործվող դաշնամուր
26.02.2019 | 00:31

2018 թվականի աշնանը Մարտիրոս Սարյանի անվան պուրակում դաշնամուր տեղադրելուց հետո Կարեն Խաչատրյանը ֆեյսբուքում այդ ծրագրի մասին պաշտոնական հաղորդագրության տակ թողեց «Դաշնամուր ունեք, տվեք մարզերին» մակագրությունը։ Անմիջապես հետևեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի արձագանքը, որը հասցե և հեռախոսահամար ուզեց՝ մարզերին դաշնամուր հասցնելու համար։ Ահա այսպես սկիզբ առավ «Դաշնամուր` մարզերին» ծրագիրը։


Նախաձեռնության հեղինակ Կարեն Խաչատրյանը նշում է, որ գաղափարն արդեն կար, հավաքվեցին ընկերներով, այդ թվում՝ Արամ Փախչանյանը, միասին գումար հավաքեցին, GG ծառայությունն աջակցեց մեքենայով, և առաջին դաշնամուրներն ուղևորվեցին Շիրակի մարզ։ Արդեն իսկ 10 դաշնամուր է տրվել Պեմզաշեն, Աշոցք համայնքների երաժշտական դպրոցներին։ Հետագայում ծրագրին միացավ նաև Դիլիջանի «Թումոյի» տնօրեն Արամ Հայրապետյանը։
Հարցումներ են արվել, և պարզվել է, որ ՀՀ 10 մարզում 400 դաշնամուրի կարիք կա։ Նախաձեռնողները նպատակ են դրել մեկ տարում լրացնել այդ պահանջը։


Տղաները դաշնամուրները ձեռք են բերում այն մարդկանցից, ովքեր տանը ունեն երաժշտական գործիքը, սակայն չեն օգտագործում։ Դաշնամուրը՝ քաղաքացիներից, իսկ տեղափոխման հարցերը լուծում են նախաձեռնողները իրենց միջոցներով։ Այնպես որ՝ եթե ունեք դաշնամուր ձեր տանը, կարող եք կապվել «Դաշնամուր մարզերին» ֆեյսբուքյան էջի հետ և ձեր ներդրումն ունենալ այս հարցում։ Արդեն դիմել են 60 քաղաքացիներ, որոնք ցանկանում են նվիրաբերել դաշնամուրներ։ Տղաները հաշվել են, որ եթե ևս 47 դաշնամուր տանեն Շիրակ, ապա Շիրակի մարզի ամբողջ պահանջարկը կբավարարվի։
Կարեն Խաչատրյանը նշում է, որ մարզերում սպասված էր այս ծրագիրը, իրենք էլ նպատակ ունեն զարգացնելու գաղափարը, գուցե հետագայում հասարակական կազմակերպություն էլ բացեն։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5011

Մեկնաբանություններ